Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ավինյանը չպետք ա ասի ես մաքուր եմ՝ ինձ հանիրավի մեղադրում են ինչ որ պատվերով. քաղաքագետ

30 Հոկտեմբեր, 2018 11:32
Հեղինակ՝ Հակոբ Բադալյան
Տիգրան Ավինյանը չպետք ա ասի ես մաքուր եմ՝ ինձ հանիրավի մեղադրում են ինչ որ պատվերով. քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում.

«Ուրեմն, Տիգրան Ավինյանի հետ կապված պատմության մասով մի գրառում էլ անեմ. ասում են կոռուպցիա չկա եւ հետեւաբար չկա հրաժարականի հիմք: հարգելիներ, կոռուպցիան դա քրեական հանցագործություն ա եւ կոռուպցիայի համար հրաժարական չեն տալիս, կոռուպցիայի համար ազատազրկվում են: Հրաժարական տալիս են, երբ տվել են քաղաքական աղմուկի առիթ: Իսկ առիթ Տիգրան Ավինյանը տվել ա ակնհայտորեն: Ու հաշվի առնելով հայաստանյան իրավիճակի բոլորին պարզ առանձնահատկությունը, այլեւս կապ չունի՝ կասկածները կամ ռիսկերը կհաստատվե՞ն, թե՞ կփարատվեն: Կա դրանց առաջացման հիմնավոր պատճառ: Նա փաստացի բավարար լրջությամբ չի մոտեցել հենց էն հեղափոխությանն ու դրա ընդգրկուն, խորքային բնույթին ու բովանդակությանը, որի մաս եւ մասնակից ա եղել ինքն ու եղել ա քաղաքական առաջնորդող թիմի անդամ: Երբ գործ ունես մի հասարակության հետ, որի հոգեբանական, նյարդային համակարգը երկու տասնամյակից ավելի քայքայել ա կոռուպցիայով շաղախված սուտն ու երեսպաշտությունը, էդ հանրության մեջ խորքային փոփոխության համար պահանջվում ա ոչ միայն պարզ օրինականություն, այլ բարոյա-քաղաքական բարձր ստանդարտներ: Պետությունները, ազգերը, հասարակությունները միայն զուտ օրինականության վրա չեն կարա կառուցեն իրանց հաջողությունն ու առաջընթացը, դրա համար պետք են նաեւ համակեցության էդ բարձր ստանդատները, հատկապես երբ խոսքը հեղափոխական փոփոխության միջավայրի մասին ա: հենց էդ առումով, Տիգրան Ավինյանը չպետք ա ասի ես մաքուր եմ՝ ինձ հանիրավի մեղադրում են ինչ որ պատվերով: Նա պիտի ասի՝ ես մաքուր եմ, դրա համար գնում եմ: Դրանով նա հերթական մեծ ծառայությունը մատուցած կլինի թե հեղափոխության գործին, թե նաեւ իր քաղաքական կարիերային, պահպանելով դրա որեւէ շարունակության լավ հնարավորություն: Եթե իհարկե քաղաքականությունը նրան հետաքրքրում ա ըստ էության, ոչ թե ըստ իրավիճակի»:

 

Լրահոս

Դիտել ավելին