Կարևոր իրադարձություններ

Նման պայմաններում զարմանալի չէ, որ ՀՀԿ-ին (ու մի քիչ էլ ՀՅԴ-ին) հաջողվեց տապալել նախագծի ընդունումը.Դանիել Իոաննիսյան

29 Հոկտեմբեր, 2018 14:45
Հեղինակ՝ Դանիել Իոաննիսյան
Նման պայմաններում զարմանալի չէ, որ ՀՀԿ-ին (ու մի քիչ էլ ՀՅԴ-ին) հաջողվեց տապալել նախագծի ընդունումը.Դանիել Իոաննիսյան

Ընտրական օրենսգրքի ընդունումը, ի հեճուկս հեղափոխության հիմնական քայլերից մեկը լինելու հանգամանքի, պատշաճ տեղ չի գրավել վարչապետի առաջնահերթություններում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետին կից ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցերով հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը՝ հիշեցնելով, որ այս առումով ինքը վերահաստատում է իր նախկին դիրքորոշումը:

«Նման պայմաններում զարմանալի չէ, որ ՀՀԿ-ին (ու մի քիչ էլ ՀՅԴ-ին) հաջողվեց տապալել նախագծի ընդունումը:

Ավելի լավ (եւ հեղափոխության հռչակված քայլերին համապատասխան) կլիներ ընտրությունները անցկացնել գարնանը՝ բարեփոխված Ընտրական օրենսգրքով, քան հիմա՝ հնով:

Արդյունքում կրկին ունենալու ենք կիսաքաղաքական եւ կիսաթաղային ընտրություններ: Քաղաքական մշակույթի զարգացումն էլ մի 5 տարով հետ է ընկնելու»:

Նշենք, որ ԱԺ-ն այսօր երկրորդ անգամ չընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, ինչը նշանակում է, որ դեկտեմբերին կայանալիք ընտրությունները տեղի կունենան գործող օրենսգրքով, այդ թվում ժամանակին ՀՀԿ-ի համար հսկայական ձայներ ապահովող ռեյտինգային համակարգով:

 

Լրահոս

Դիտել ավելին