Կարևոր իրադարձություններ

Վարչապետի խորհրդականը՝ Կառավարության շենք նռնակով մուտք գործելու փորձի մասին

27 Հոկտեմբեր, 2018 21:40
Հեղինակ՝ Նիկոլայ Բաղդասարյան
Վարչապետի խորհրդականը՝ Կառավարության շենք նռնակով մուտք գործելու փորձի մասին

 ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ժամեր առաջ Կառավարության շենք նռնակով մուտք գործելու փորձին ֆեյսբուքյան իր էջում գրել է՝  


«ՀՀ կառավարության շենքն անվտանգ է, միջադեպն ուղղված չի եղել վարչապետի դեմ, որևէ մեկին վտանգ չի սպառնացել և շնորհակալ եմ անվտանգության աշխատողներին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար»,– գրել է Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 19-ի սահմաններում, 1975թ. ծնված տղամարդը ձեռքի նռնակով փորձել է մուտք գործել Կառավարության շենք՝ ինքնապայթեցման նպատակով, սակայն վնասազերծվել է Կառավարության շենքում պահպանություն իրականացնող ԱԱԾ աշխատակիցների կողմից:

 

Լրահոս

Դիտել ավելին