Կարևոր իրադարձություններ

Հայաստանը սահմանափակված չէ

27 Հոկտեմբեր, 2018 15:31
Հայաստանը սահմանափակված չէ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 27-ին,  լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հայաստանին զենք վաճառելու հնարավորության մասին հայտարարությանը, ասել է, որ գործող իշխանությունները որևէ բանով սահմանափակված չեն։

«Եթե ԱՄՆ-ից կլինի մեզ համար շահավետ առաջարկ, ապա կքննարկենք», - ասել է Փաշինյանը։

Հայաստանում այցելած ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, որ «եթե երկընտրանքի խնդիր լիներ ռուսական և ամերիկյան զենք գնելու միջև, ապա ինքը կնախընտրեր վերջին տարբերակը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին