Կարևոր իրադարձություններ

Պատգամավորները պետք է գիտակցեն, որ երկիրը չպետք է տանել ավելորդ ցնցումների

27 Հոկտեմբեր, 2018 14:03
Պատգամավորները պետք է գիտակցեն, որ երկիրը չպետք է տանել ավելորդ ցնցումների

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովի բակում, լրագրողների հետ զրույցում  չշտապեց  կանխատեսումներ անել, երկուշաբթի՝  Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվելիք Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի քվեարկության արդյունքների վերաբերյալ:

Միրզոյանը հայտարարեց, որ այս  օրերին տարբեր կողմերից  հայտարարություններ է լսում, որ շատ պատգամավորներ պատրաստ են կողմ քվեարկել: «Արտահերթ ընտրություններ միևնույնն է լինելու են, եթե վարչապետ չընտրվի, և լինելու են այն ընտրական օրենսդրությամբ, որն այդ պահին կգործի: Կընդունեն նորը, կլինի նորով, չեն ընդունի՝ կլինի գործող օրենսդրությամբ»,- ասաց Միրզոյանը:

Միրզոյանը հույս հայտնեց, որ  բոլոր 105 պատգամավորների և նրանց ներկայացրած քաղաքական ուժերի մեջ կամրապնդվի այն գիտակցումը, որ երկիրը չպետք է տանել ավելորդ ցնցումների:

«Լավ կլինի, որ դրանք լինեն նոր օրենսգրքով, որովհետև առաջարկվող փոփոխություններն ավելի ժողովրդավարական են և ավելի լավ հնարավորություններ են տալիս քաղաքական ուժերին»,- նշեց  առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը:

Անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկություններին, թե ինքը ԸՕ բարեփոխումների փաթեթի քննարկմանը օրն անձամբ է զանգահարել մի քանի պատգամավորների, Միրզոյանն ասաց, որ առաջին հերթին զանգել է, նրանց որպիսությունը հարցնելու․ «Հետո նրանց դիրքորոշումը հասկանալու համար: Բայց, իհարկե, ճնշումների,   անգամ խնդրանքների մասին խոսք չկա: Այդ օրերին ես տարբեր պատգամավորների հետ խոսել եմ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին