Կարևոր իրադարձություններ

Պատահարների աննախադեպ աճ.Ոստիկանությունը՝ երեկվա խցանումների մասին

27 Հոկտեմբեր, 2018 13:09
Պատահարների աննախադեպ աճ.Ոստիկանությունը՝ երեկվա խցանումների մասին

Եղանակային հանգամանքներով պայմանավորված` երեկ Երևանում արձանագրվել է 130 ճանապարհատրանսպորտային պատահար, որից 90-ը` ժամը 16.00-ից 24.00-ն ընկած ժամանակահատվածում, այն դեպքում, երբ սովորաբար մայրաքաղաքում օրվա ընթացքում արձանագրվում է մինչև 80 ճանապարհատրանսպորտային պատահար, որից մինչև 40-ը` նշված ժամանակահատվածում:

Զանգվածային լրատվամիջոցներում ու սոցցանցերում հրապարակումներ են եղել, որ երեկ երեկոյան երթևեկության լարվածություն է արձանագրվել մայրաքաղաքի մի շարք փողոցներում ու խաչմերուկներում:

Պատահարների աննախադեպ աճով պայմանավորված` ճանապարհային ոստիկանության ուժերն ու միջոցներն օգտագործվել են պատահարների դեպքերի վայրերի պահպանության և սահմանված կարգով դրանց արձանագրման համար:  Երևանի որոշ գերծանրաբեռնված խաչմերուկներում ճանապարհապարեկային ծառայության կարգախմբերի կողմից երթևեկությունը նույնիսկ չի կարգավորվել:

ՃՈ-ի փոխանցմամբ, շատ դեպքերում խցանումներ կարող են առաջանալ վարորդների կողմից ճանապարահային երթեևեկության պարզագույն կանոնների խախտման հետևանքով:

Մասնավորապես, չեն կատարվում «Ճանապարհային երթևեկության կանոնների» 88 կետի պահանջները, որոնք արգելում են մուտք գործել խաչմերուկ կամ երթևեկելի մասերի հատում, եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգնել` խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցի երթևեկությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին