Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը չափազանց լավ է տիրապետում քննվող գործերի մանրամասներին. Արմեն Ռուստամյան

26 Հոկտեմբեր, 2018 12:18
Նիկոլ Փաշինյանը չափազանց լավ է տիրապետում քննվող գործերի մանրամասներին. Արմեն Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը բացառում է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարած կաշաքի գործով կալանավորվելիք պատգամավորը Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցությունից է: Վերջինս հայտնեց, որ այդպիսի բան լինելու պարագայում իրենք հաստատ տեղյակ կլինեին.

«Ես ամբողջությամբ բացառում եմ, որ դա կարող է վերաբերել մեր խմբակցության որևէ անդամի»,- Աժ ճեպազրույցի ժամանակ վստահություն հայտնեց նա

Ըստ Ռուստամյանի՝ մանդատը չպետք է դառնա հնարավորություն՝ ոչ անօրինական գործունեություն ծավալելու համար. «Եթե ներկայացվի համապատասխան գործ, տեղեկություն և, եթե համոզվենք, որ դա ճիշտ է, մենք երբեք չենք խոչընդոտի, որ քննությունն ամբողջական լիարժեք իրականացվի»:

Արմեն Ռուստամյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը չափազանց լավ է տիրապետում քննվող գործերի մանրամասներին, ինչն անհանգստացնող է:

Պատգաավորի ով լինելու փաստի հետ կապված Արմեն Ռուստամյանը հրաժարվեց տարբերակներ հայտնել. «Դա անշնորհակալ գործ է լինելու»,-նշեց պատգամավորը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին