Կարևոր իրադարձություններ

Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին․ «Ժամանակ»

24 Հոկտեմբեր, 2018 09:36
Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության մեր աղբյուրները պնդում են, որ մինչև տարվա վերջ աշխատանքից «լավով» ազատվելու դիմումներ են գրելու մի շարք համայնքների ղեկավարներ, որոնց թվում են Արթիկի, Մարալիկի, Գավառի և մի շարք այլ քաղաքների քաղաքապետեր։

Մասնավորապես՝ Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի օրերը հաշված են, քանի որ վերջինիս պաշտոնավարման ընթացքում թույլ են տրվել մի շարք լուրջ խախտումներ և եղել են սկանդալային դեպքեր, մասնավորապես` «ժուչոկներ» տեղադրելու հայտնի գործը։

Մեր տեղեկություններով՝ մոտ ժամանակներս ՔՊ Արթիկի կառույցի երիտասարդները սկսելու են քաղաքապետի պաշտոնանկության պահանջով ակցիաներ անցկացնել։

Հիշեցնենք, որ Վարագյանի անունը մշտապես կապված է եղել նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին