Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    486

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Սեփական սղոցով հատել էր 57 ծառ, ձիով տեղափոխել «Հախոյի գոմեր»-ի տարածքի իր տնակ. վնասի չափը պարզվում է

23 Հոկտեմբեր, 2018 23:36
Սեփական սղոցով հատել էր 57 ծառ, ձիով տեղափոխել «Հախոյի գոմեր»-ի տարածքի իր տնակ. վնասի չափը պարզվում է

Հոկտեմբերի 11-ին, ժամը 18.30-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ս/թ սեպտեմբերի 24-ին և 25-ին ուսումնասիրության ընթացքում պահպանության բաժնի աշխատակիցների կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ «Դսեղի» անտառտնտեսության մասնաճյուղի «Մոտկորի» անտառպետության թիվ 4 պահաբաժնում հայտնաբերվել են թվով 57 ապօրինի հատված տարբեր տեսակի և տրամագծի ծառերի կոճղեր:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հոկտեմբերի 22-ին ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1990 թ. ծնված Վաղինակ Վ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ օգոստոս ամսվա ընթացքում, տարբեր օրերի, իրեն պատկանող բենզասղոցով «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Մոտկորի անտառպետության թիվ 4 պահաբաժնի տարածքում գտնվող «Շորու ձոր» կոչվող հանդամասից ապօրինի հատել է հաճարենի և բոխի տեսակի կանգուն ծառեր, որպես վառելափայտ օգտագործելու նպատակով և իր ձիով տեղափոխել է «Հախոյի գոմեր» կոչվող հանդամասում գտնվող իր տնակ և օգտագործել:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին