Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    486

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Չի կարելի հանուն արհեստական կոնսենսուսի սպանել բազմակարծությունը. Շարմազանովի հայտարարությունը

23 Հոկտեմբեր, 2018 20:52
Չի կարելի հանուն արհեստական կոնսենսուսի սպանել բազմակարծությունը. Շարմազանովի հայտարարությունը

ՀՀԿ–ն ունի ասելիք, անելիք, գաղափարախոսություն, անցած ճանապարհ, հզոր լիդերներ ու ավելի քան համոզված եմ՝ երկար ու արժանապատիվ քաղաքական ուղի։ Դուք ձեր մասին խոսե՛ք։

Այս մասին տարածած հաղորդագրության մեջ նշում է ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ գործուղման լինելու պատճառով հայտարարությունն անում է ոչ թե ԱԺ ամբիոնից, այլ Սանկտ Պետերբուրգից։ 

«Վերջին օրերի քաղաքական իրադարձություններն ավելի քան բուռն էին, իսկ որոշ դեպքերում՝ զվարճալի նաև։ Հերթական անգամ ականատես եղանք նոր իշխանության առաջնորդի լայվերին ու սպառնալիքներին։ 

Դրան հակառակ ականատես եղանք նաև իմ կուսակցական որոշ գործընկերների ու խմբակցության արժանապատիվ, սկզբունքային ու քաղաքական վարքագծին ու գնահատականին։

Այո, չի կարելի հանուն արհեստական կոնսենսուսի սպանել բազմակարծությունը։ Չի կարելի քո սեփական շահը նույնացնել ժողովրդի շահի հետ։ Չի կարելի այդքան մեծամիտ ու աննպատակ հպարտ ձևանալ։ Չի կարելի ամեն գնով հասնել հաջողության ու հաղթանակի՝ չնկատելով, որ երկիրդ ավելի լուրջ մարտահրավերի առաջ է կանգնելու։

Չի կարելի խրախուսել նրանց, ովքեր այսօր քաղաքական էժանագին դիվիդենտներ շահելու համար քննադատում են ՀՀԿ–ին, իսկ ոչ վաղ անցյալում ելքեր էին փնտրում ՀՀԿ–ի դրական վերաբերմունքին արժանանալու համար։ 

Հարգելինե՛րս, ՀՀԿ–ն ունի ասելիք, անելիք, գաղափարախոսություն, անցած ճանապարհ, հզոր լիդերներ ու ավելի քան համոզված եմ՝ երկար ու արժանապատիվ քաղաքական ուղի։ Դուք ձեր մասին խոսեք։ Այդ տեսակի մասին ժողովրդական իմաստությունն ասել է՝ «Ով էշ, նրանք փալան»։ Պի՛նդ մնացեք»,– ասվում է Շարմազանովի տարածած հաղորդագրության մեջ։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին