Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    486

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները կոչ են անում հավաքվել ԱԺ այգում

23 Հոկտեմբեր, 2018 18:47
Հեղինակ՝ Արամ Մանուկյան
Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները կոչ են անում հավաքվել ԱԺ այգում

Երեւանի ավագանու անդամ Արամ Մանուկյանը Ֆեյսբուքում գրել է. «Վաղը՝ հոկտեմբերի 24-ին՝ առավոտյան ԱԺ-ն պետք է չընտրի նոր վարչապետ։ Չեմ զարմանա, որ ամեն ինչ սկզբունքորեն ժողովրդի կամքին հակառակն անող ԱԺ-ն ցրվելուց առաջ հերթական սաբոտաժի փորձն անի։ Ապահովության համար արժի վաղվա նիստին հետևել ԱԺ այգուց` ժամը 09:30-ին»:

Վաղը խորհրդարանում տեղի է ունենալու վարչապետի ընտրություն: Միակ թեկնածուն «Ելք» խմբակցության կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանն է: Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը պատգամավորներին կոչ է արել չքվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին: ԱԺ-ն երկու անգամ վարչապեռտ չընտրելուց հետո լուծարվելու է:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին