Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ի դեսպանը Ադրբեջանին հիշեցրել է Քադաֆիի ճակատագիրը

15 Հոկտեմբեր, 2015 19:50
ԱՄՆ-ի դեսպանը Ադրբեջանին հիշեցրել է Քադաֆիի ճակատագիրը

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սեկուտան Բաքվի դիվանագիտական ակադեմիայում ելույթի ժամանակ ունկնդիրներին հիշեցրել է Լիբիայի նախկին առաջնորդ Մումար Քադաֆիի ճակատագիրը:

Ինչպես հաղորդում է «Թուրան»-ը, Էքսկուրս կատարելով ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի փոխհարաբերությունների պատմություն, դեսպանը հիշել է Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության ավանդույթները, որի ժամանակներում ապահովվել էին դեմոկրատական նորմերը եւ ազատությունները:

Խոսելով երկկողմանի հարաբերությունների ներկայիս փուլի մասին` դեսպանը հիշատակել է անվտանգության, էներգետիկայի հարցերը եւ ենթակառուցվածքային նախագծերը:

«Միաժամանակ մենք կարեւոր ենք համարում ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, օրենքի գերակայությունը եւ հիմնական ազատությունների ապահովումը», -նշել է նա:

Կայունությունը հնարավոր է այն երկրում, որտեղ զգում են, որ կառավարությունը հաշվետու է ժողովրդին, ասել է դիվանագետը:

Հետո նա ցիտել է նախագահ Բարաք Օբամային, ով ասել է, որ ոչ ժողովրդավար երկրները ժամանակ առ ժամանակ անկայունություն են ցուցադրում:

«Լիբիայի այսօրվա ճգնաժամի հիմքում Քադաֆիի 42-ամյա կառավարումն է», -ասել է Սեկուտան` նշելով, որ ԱՄՆ-ը ցանկանում են Ադրբեջանը տեսնել կայուն, ծաղկող եւ ժողովրդավար պետություն:

 

Լրահոս

Դիտել ավելին