Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485,5

  • EUR

    548
    556

  • RUB

    7,21
    7,46

Կարևոր իրադարձություններ

ՀՅԴ-ն դեռևս որոշում չունի, թե ինչպես է վաղը քվեարկելու ՀՀ վարչապետի ընտրության ժամանակ

23 Հոկտեմբեր, 2018 16:32
ՀՅԴ-ն դեռևս որոշում չունի, թե ինչպես է վաղը քվեարկելու ՀՀ վարչապետի ընտրության ժամանակ

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը դեռևս որոշում չունի, թե ինչպես է վաղը քվեարկելու ՀՀ վարչապետի ընտրության ժամանակ: Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, այդ հարցը իրենք կքննարկեն վաղը:

«Գոնե մի ուրիշին առաջարկեին, որ չքվեարկելը հեշտ լիներ: Նիկոլ Փաշինյանին չքվեարկելը ժողովրդի մի զգալի մասի մոտ կարող է նորից առաջացնի էն տպավորությունը, որ մենք հակահեղափոխական ենք, սև ուժ ենք: Մի քիչ այնպիսի մթնոլորտ են ստեղծել, որ մարդ չգիտի ինչ անի, որն է ճիշտ: Այդ առումով մտածելու բան կա»,- ասաց Ա.Ռուստամյանը:

Հարցին, կո՞ղմ եք քվեարկելու, Ա.Ռուստամյանը պատասխանեց. «Չէ, բնականաբար, մենք չենք ուզում որևէ պրոցես խափանվի, խաթարվի, մանավանդ՝ եթե մենք ինչ-որ բան համաձայնեցնում ենք, ավելի հակված ենք այդ ճանապարահն իրար հետ համաձայնեցված անցնենք»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին