Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485,5

  • EUR

    549
    557

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Ես չեմ պատրաստվում քվեարկել Նիկոլ Փաշինյանի վարչապետության օգտին. Ալեն Սիմոնյան

23 Հոկտեմբեր, 2018 16:14
Ես  չեմ պատրաստվում քվեարկել Նիկոլ Փաշինյանի վարչապետության օգտին. Ալեն Սիմոնյան

ՀՀԿ-ն ցանկության պարագայում ԱԺ-ում վարչապետի ընտրության համար դժվար թե կարողանա ապահովել անհրաժեշտ 53 կողմ ձայները: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը:

«ԱԺ-ում չկա մի այնպիսի ուժ, որը վաղը  53 կողմ ձայնով կարող է կազմակերպել ՀՀ վարչապետի ընտրությունը: Ես վստահ չեմ, որ ՀՀԿ-ն ցանկության պարագայում կարող է ապահովել անհրաժեշտ 53 ձայնը: Դա կլինի ոչ խելամիտ քայլ: Ես ևս չեմ պատրաստվում քվեարկել Նիկոլ Փաշինյանի վարչապետության օգտին»,-ասաց Սիմոնյանը:

Նա նշեց՝ խմբակցությունում վարչապետի թեկնածու առաջադրելու որոշում են կայացրել իրավաբանների խորհրդի հիման վրա:  Կարծում է առաջադրելու իմաստը եղել է այն, որ ավելորդ խոսակցությունների տեղիք չտան:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը որոշել էր վաղը Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրել ՀՀ վարչապետի պաշտոնում:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին