Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485,5

  • EUR

    547
    555

  • RUB

    7,21
    7,46

Կարևոր իրադարձություններ

«ՀՀԿ-ի պատգամավորներն են, որ դարձել են հրեշտակի պես հեղափոխական»

23 Հոկտեմբեր, 2018 10:56
«ՀՀԿ-ի պատգամավորներն են, որ դարձել են հրեշտակի պես հեղափոխական»

ԱԺ այսօրվա նիստի սկզբում ելույթ ունեցավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ու անդրադառնալով Ընտրական օրենսգրքի երեկվա տապալմանը՝ ասաց. «Այն, ինչ երեկ տեղի ունեցավ, հնարավորություն էր ՀՀԿ-ի համար փոքրաթիվ խմբով մասնակցելու արտահերթին՝ բերելով փողային պարկեր բացող տղերքին, տեղերում ապահովել ռեյտինգային ընտրակարգով ձայներ ու Աժ-ում ապահովել ՀՀԿ-ի զգալի թվով ներկայություն, որի դեմը պետք է առնել : ՀՀԿ-ի պատգամավորներն են, որ դարձել են հրեշտակի պես հեղափոխական, գնում, իշխանության դռների առջև երդումներ են կազմակերպում ու հնարավորություն են ստանում և մեր գործընկերների, և մեր թիկունքից նախկին ընտրակարգով, հիմար ձևով ճողոպրելու խորհրդարան: Հարգելի ԱԺ նախագահը լավատեղյակ է, թե ո՞ր պատգամավորներն ինչո՞ւ չէին մասնակցում երեկվա քվեարկությանը: Հերիք է խաղեր անել ու ՀՀԿ-ին խորհրդարան մտցնելու ձևեր ստեղծել: ՔՊ-ի մեր գործընկերներին կոչ եմ անում օգնել ժողովրդին»,- եզրափակել է նա:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին