Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    486

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

«Մի հատ ուրիշ այլանդակություն ա արել»․ «Ժողովուրդ»

23 Հոկտեմբեր, 2018 09:33
«Մի հատ ուրիշ այլանդակություն ա արել»․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 11-ին հանրայնացված ՀՔԾ պետի եւ ԱԱԾ տնօրենի գաղտնալսման մեջ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն այսպիսի միտք է հայտնել. «Բա Սեյրանին էլ ենք բերելու, որովհետեւ Սեյրանը մի հատ ուրիշ այլանդակություն ա արել, Սեյրանի մեղքը գիտե՞ս ինչքան հիմնավոր ա, ինքն էդ օրը` գիշերը, որ հելնում, ասում ա` մենք` զորքը, եթե դուք քաղաքացիներով հավաքվեք, էնտեղ բան անեք, զորքն ադեկվատ պատասխան կտա, շատ կոշտ… այսինքն` ինքը սպառնում ա ժողովրդին, ընգեր…»:

Այս խոսքերի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը պարզաբանում խնդրեց նախկին ՊՆ Սեյրան Օհանյանից: «Ուրեմն Զինված ուժերը այդ գործընթացում ներգրավված են եղել արտակարգ դրության որոշում ընդունելուց հետո եւ գործել են բոլոր իրավական նորմերին համաձայն, պահպանել են մեր երկրի հույժ կարեւոր օբյեկտները…»:

Այսինքն` Ձեր մյուս գործընկերների նման փախուստի ճանապարհը չե՞ք բռնի. «Ժողովուրդ»-ի այս ճշտող հարցին Օհանյանն արձագանքեց. «Ես փախուստի երբեւիցե չեմ դիմել, կյանքում չեմ էլ մտածի: Եթե կա այս գործընթացում որեւէ տեղ խնդիր, որտեղ ես պետք է ներգրավված լինեմ կամ պատասխանատվություն կրեմ, ես պատասխանատու եմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին