Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    486

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

ԱԱԽ քարտուղարը քեռուն՝ Մովսես Հակոբյանին փորձել է «մաքրել» բոլոր կարգի «մեղադրանքներից»․ «Իրատես»

23 Հոկտեմբեր, 2018 09:30
ԱԱԽ քարտուղարը քեռուն՝ Մովսես Հակոբյանին փորձել է «մաքրել» բոլոր կարգի «մեղադրանքներից»․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Արցախի պաշտպանության երբեմնի նախարար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ իշխանական սելեկտիվ արդարադատությունը չի գործել նաեւ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ քրոջորդու անդուլ ջանքերի շնորհիվ, որը փորձել է «մաքրել» քեռուն բոլոր կարգի «մեղադրանքներից»։

Հիշենք՝ Արցախի ՊՆ նախկին փոխնախարար Օգանովսկին մարտի 1-ի գործով կանչվել էր հարցաքննության եւ հարց էր տվել քննիչին, թե ինչու են իրեն կանչել հարցաքննության եւ ոչ պաշտպանության նախարար Մ. Հակոբյանին, որի հրամանի ներքո գործել է ինքը։

Մ. Հակոբյանը պաշտոնավարման օրերին «մեղադրվում» էր նաեւ լրջագույն բիզնես-հետաքրքրություններ ունենալու մեջ. ըստ մամուլի՝ «ՊՆ-ի գնումների մեծ մասը կատարում են 3-4 ընկերություններ, որոնք բոլորն էլ պատկանում են ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին»։

Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ հենց Մ. Հակոբյանն էր ժամանակին արտահոսքեր կազմակերպում մամուլում՝ պաշտպանության այն օրերի նախարար Վիգեն Սարգսյանի մասին։

Ասում են նաեւ, թե այսօր ռազմական տեսուչի ապահով պաշտոնում հանգրվանած զինվորականը ժամանակին իր քրոջորդուն՝ այսօրվա ԱԱԽ քարտուղարին, շատ ապահով պահել-պահպանել է Արցախի «զբոռնի պունկտում» (այնտեղ է անցել հայաստանյան անվտանգության ապագա սյուներից մեկի զինվորական ծառայությունը)»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում.

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին