Կարևոր իրադարձություններ

Անհրաժեշտ պահին լքեցին խորհրդարանի տարածքը․ «Ժամանակ»

23 Հոկտեմբեր, 2018 08:50
Անհրաժեշտ պահին լքեցին խորհրդարանի տարածքը․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ընտրական օրենսգրքի քվեարկությունը «Ծառուկյան» դաշինքից բոյկոտեցին Նապոլեոն Ազիզյանը և Վարդան Ղուկասյանը: Նրանք առավոտյան ներկա էին եղել ԱԺ նիստին, գրանցվել էին, սակայն քվեարկության ժամանակ բացակայում էին նիստերի դահլիճից:

Նրանց խորհրդարան վերադարձնելու փորձերը այդպես էլ արդյունք չտվեցին, ինչից կարելի է եզրակացնել, որ միացել էին ՀՀԿ-ականների՝ ԱԺ նիստը բոյկոտելու և օրենքը չանցկացնելու որոշմանը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին