Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    486

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Սահմանադրական խառնաշփոթ․ «Ժողովուրդ»

23 Հոկտեմբեր, 2018 08:45
Սահմանադրական խառնաշփոթ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր երեկոյան լրանում է խորհրդարանական ուժերի կողմից վարչապետի թեկնածու առաջադրելու ժամկետը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ԱԺ քարտուղարությունից տեղեկացավ, որ մինչեւ այս պահը որեւէ թեկնածու չի առաջադրվել: Սակայն մինչ այժմ շարունակում են վեճերը, եւ գլխավոր հարցը մնում է նույնը` արդյոք ըստ Սահմանադրության պե՞տք է վարչապետի թեկնածու առաջադրել, թե՞ ոչ: Մասնավորապես, Սահմանադրության համաձայն՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու դեպքերում յոթնօրյա ժամկետում Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, եւ եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Եվ այս առումով սահմանադրագետները վեճի մեջ են. ինչպես նշվում է Սահմանադրության մեջ, անհրաժեշտ է քվեարկություն, եւ հենց այստեղ է նրբությունը, պե՞տք է արդյոք թեկնածու լինի, որ քվեարկություն լինի, թե՞ ոչ: Մասնագիտական կարծիք կա, որ անկախ քվեարկություն լինել, չլինելուց, 14 օր անց խորհրդարանը պետք է լուծարվի:

Նշենք, որ «Ելք» խմբակցությունում նույնպես դեռ չգիտեն՝ ի վերջո վարչապետի թեկնածու առաջադրելո՞ւ են, թե՞ ոչ: «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը երեկ, մեր հարցին ի պատասխան, նշեց, թե որոշում կայացնելու համար մինչեւ այսօր դեռ ժամանակ ունեն: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջիններս վախենում են հնարավոր դավադրություններից` անհանգստանալով, թե միգուցե Փաշինյանն առաջադրվի՝ չընտրվելու ծրագրով, հանկարծ ՀՀԿ-ականները «Դաշնակցության» հետ նրան կրկին վարչապետ ընտրեն, եւ դեկտեմբերյան արտահերթը էլի լուծարվի:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին