Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485,5

  • EUR

    547
    555

  • RUB

    7,21
    7,46

Կարևոր իրադարձություններ

Այսօր լրանում է հոկտեմբերի 2-ին ԱԺ երեք ուժերի «դավադրությամբ» «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագծի ընդունման 21-րդ օրը․ «Հրապարակ»

23 Հոկտեմբեր, 2018 08:20
Այսօր լրանում է հոկտեմբերի 2-ին ԱԺ երեք ուժերի «դավադրությամբ» «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագծի ընդունման  21-րդ օրը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․  «Այսօր լրանում է հոկտեմբերի 2-ին ԱԺ երեք ուժերի «դավադրությամբ» «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագծի ընդունման  21-րդ օրը։ Հիշեցնենք, որ խոսքը նիստը կայացած-չկայացած համարվելուն է վերաբերում, այսինքն՝ ժողովրդի պարտադրանքով տապալված նիստերը չկայացած համարելուն, ինչը հնարավորություն կտար պատգամավորներին չքվեարկել իշխանության կամքով։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր կա՛մ պետք է ստորագրի ԱԺ ընդունած օրենքը, կա՛մ դրա սահմանադրականությունը վիճարկի ՍԴ-ում։ Իսկ եթե ո՛չ մեկն անի, ո՛չ մյուսը, օրենքն իրավունքի ուժով կյանքի կկոչվի։ Թե որ ճանապարհը կընտրի Արմեն Սարգսյանը, երեկ մեզ չհաջողվեց պարզել․ նրա մամուլի պատասխանատուն անհասանելի էր, իսկ պաշտոնական տեղեկատվություն չեղավ։ Սակայն, դատելով Արմեն Սարգսյանի վերջին շրջանի պահվածքից, կարելի է պնդել, որ նա կգործի ըստ վարչապետի թելադրանքի»։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին