Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485,5

  • EUR

    547
    555

  • RUB

    7,21
    7,46

Կարևոր իրադարձություններ

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն մտադիր է սուպերհեղափոխական ցուցակ ներկայացնել․ «Հրապարակ»

23 Հոկտեմբեր, 2018 08:12
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն մտադիր է սուպերհեղափոխական ցուցակ ներկայացնել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն մտադիր է սուպերհեղափոխական ցուցակ ներկայացնել։ Երկու օր առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ իրենց ցուցակում մեծ փոփոխություններ են լինելու։ Տեղեկություններ կան, որ հնարավոր է նույնիսկ ԲՀԿ-ի ծանր հրետանին՝ Նաիրա Զոհրաբյանը եւ Միքայել Մելքումյանը, չընդգրկվեն ցուցակում, եւ այն ձեւավորված լինի հնարավորինս կառավարելի, քաղաքական ինտրիգներում չթրծված երիտասարդներից։ «Ես որեւէ տեղեկություն չունեմ, ես որեւէ քննարկման ծանոթ չեմ»,- ցուցակում չընդգրկվելու մասին մեր հարցին պատասխանեց Զոհրաբյանը։ Ըստ որոշ լուրերի, ԲՀԿ ցուցակի կազմման հարցում կարեւոր դերակատարում ունի Խաչատուր Սուքիասյանը։ Ի դեպ, հնարավոր է, որ ցուցակում չլինի նաեւ Գագիկ Ծառուկյանի անունը»։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին