Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ չընդունեց ԸՕ-ի մասին օրենքի նախագիծը

22 Հոկտեմբեր, 2018 19:40
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ չընդունեց ԸՕ-ի մասին օրենքի նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այն դրվեց քվեարկության, ինչից հետո ԱԺ նախագահն արձանագրեց. «56 կողմ, 3 դեմ, որոշումը չի ընդունվել: Նիստն ավարտվեց»: 

Հիշեցնենք, որ այսօր Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ-ում արտահերթ նիստ էր գումարվել և քննարկվում էր ԸՕ-ն։ Նախագծի հիմնական զեկուցողն էր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

Նշենք, որ օրենքը սահմանադրական է և պետք է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի քվեն՝ 63 ձայն:

 

Լրահոս

Դիտել ավելին