Կարևոր իրադարձություններ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը հրաժարական տվեց

22 Հոկտեմբեր, 2018 17:38
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը հրաժարական տվեց

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար  Արա Սադոյանը հայտարարեց պաշտոնից հեռանալու մասին։

«Կենտրոնի իմ շատ սիրելի՛ բնակիչներ,

Ստեղծված իրողության պատճառով, իմ կողմից ազնիվ կլինի, վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից հեռանալը: Խորին շնորհակալություն եմ հայտնում Ձե ՛զ և բոլոր նրանց, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատելու: Ձեր հետ աշխատանքը և՛ հաճելի էր, և՛ պատասխանատու, և՛ պարտավորեցնող: Այս տարիների ընթացքում փորձել եմ ուժերիս ներածին չափով դրական հետք թողնել վարչական շրջանի ընդհանուր նկարագրի, և որ ինձ համար շատ կարևոր է, Ձե ՛ր հիշողության մեջ: Հեշտ չի եղել, սակայն հպարտ կլինեմ, եթե արածիս մեջ ինչ-որ բան հաջողված համարեք: Չարածիս համար անկեղծորեն հայցում եմ Ձե ՛ր ներողամտությունը: Հավատում եմ, որ մեզ փոխարինելու եկողներին կհաջողվի անել ավելին:

Խաղաղություն մեր երկրին…​
Աստված բոլորիս պահապան»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սադոյանը։

Հիշեցնենք, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Մնացականյանը։ Վերջինը հաստատել է, որ քաղաքապետն իրեն նման առաջարկ է արել, ինքն էլ ընդունել է։

Ավելի վաղ պաշտոններից հեռանալու մասին հայտարարել էին Էրեբունի և Արաբկիր վարչական շրջանների ղեկավարները։

 

Լրահոս

Դիտել ավելին