Կարևոր իրադարձություններ

«ՀՀԿ անդամները կհետևեն կուսակցության դիրքորոշմանը»

22 Հոկտեմբեր, 2018 16:47
«ՀՀԿ անդամները կհետևեն կուսակցության դիրքորոշմանը»

Այսօր Արփինե Հովհաննիսյանը պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս կգործի ՀՀԿ-ն, այնպես, ինչպես կառավարությու՞նն է ակնկալում, ասել է, որ ոչ թե իրենք կանեն կառավարության ակնկալիքով, այլ ՀՀԿ անդամները կհետևեն կուսակցության դիրքորոշմանը:

«Անակնկալներ այս տեսանկյունից, այսինքն՝ թեկնածու առաջադրելու տեսքով, բնականաբար, չեն սպասվում և մեկնաբանությունը Սահմանադրականության տիրութում թող որոշի կառավարությունը: Ես չեմ արտահայտի դիրքորոշում, որպեսզի հետո այն չմեկնաբանվի որպես ՀՀԿ-ի դիրքորոշում: Ես ունեմ տեսակետ և առաջիկայում կասեմ իմ տեսակետը, այս պահին կոռեկտ չէ, չեմ մեկնաբանի, թող կառավարությունը որոշի, թե որ տարբերակն է պակաս խոցելի։ Անակնկալներ թեկնածու առաջադրելու տեսքով չեն սպասվում եւ մեկնաբանությունը Սահմանադրականությանն տիրույթում,թող Կառավարությունը որոշի»,- ասել է  Արփինե Հովհաննիսյանը:

 

Նրա կարծիքով՝ ԸՕ–ում կան մեծ փոփոխություններ, որոնց ընդունման դեպքում քաղաքական ուժերին ժամանակ է պետք ընտրություններին պատրաստվելու համար։

«Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը մի հարցում նույն է, որ ԸՕ–ում բոլոր խոշոր փոփոխությունները կատարվեն այնպիսի ժամանակահատվածում, որ բոլոր քաղաքական ուժերը հասցնեն պատրաստվել եւ դրա համար է այդ մեկ տարի ժամկետը նշվում։ Ես չէի էլ ակնկալում,որ որեւէ երկրի կամ անձի համար Վենետիկի հանձնաժողովը կփոխի 47 անդամ–պետությունների համար տարիներ շարունակ մշակված մոտեցումը։ Եկեք արձանագրենք, որ Վենետիկի հանձնաժողովը ոչ մի պաշտոնական տեսակետ չի ներկայացնում, եւ մենք ոչ մի ողջամիտ ժամկետ չունենք ընտրություններին պատրաստվելու համար»,–  նշել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին