Կարևոր իրադարձություններ

Ալեն Սիմոնյանի պատասխանը՝ Արմեն Աշոտյանին

22 Հոկտեմբեր, 2018 16:07
Ալեն Սիմոնյանի պատասխանը՝ Արմեն Աշոտյանին

ԸՕ նախագծի քննարկման ժամանակ արձագանքելով Արմեն Աշոտյանի հայտարարությանը՝  «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը հայտարարել է.

 «Որ Սերժ Սարգսյանին երրորդ անգամ տանում էիք, դարձնում երկրի ղեկավար, էդ ականը չկա՞ր ժողովրդավարության: Դուք Աժ դահլիճում չէի՞ք, որ սուպերվարչապետության օրենքը կարվում էր Սերժ Սարգսյանի չափսերով: Կամ, որ ասում եք՝ ամեն ինչ հապճեպ է արվում, բա էն որ երեկոյան գաղտնի, հապճեպ նիստ էիք հրավիրում, առանց լրագրողների քվեարկում էիք, հապճե՞պ էր, թե՞ չէ»:

 Հիշեցնենք՝ Արմեն Աշոտյանն այսօր հայտարարել էր. «Կարող եք անցկացնել այս նախագիծը առանց ՀՀԿ-ի, իմ հաշվելով՝ ունեք 65 ձայն, բայց քաղաքական կոնսենսուս չի լինի, եթե դա անցկացնեք նման կերպ: Այսպես աշխատելով՝ դուք երկիրը վտանգի տակ եք դնում: Հայաստանի ժողովրդավարության տակ ական մի դրեք»:

 

Լրահոս

Դիտել ավելին