Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ-ն բերման է ենթարկել Շմայսի 4 եղբայրներին

22 Հոկտեմբեր, 2018 15:46
ԱԱԾ-ն բերման է ենթարկել Շմայսի  4 եղբայրներին

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները առավոտյան բերման են ենթարկել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) 4 եղբայրներին՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ եւ Լյովա Առաքելյաններին:Այս մասին հայտնում է «Հայկական  ժամանակ» օրաթերթը:

Նույն այդ տեղեկություններով, առավոտյան ԱԱԾ աշխատակիցները գործողություններ են կատարել նրանց բնակարաններում:

Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը հաստատեց, որ առավոտյան ԱԱԾ աշխատակիցները Շմայսի եղբայրներին տարել են, սակայն այլ մանրամասներից տեղյակ չէր:

Մեզ առայժմ ճշտել չհաջողվեց, թե ինչ քրեական գործի շրջանակում են նրանք տարվել ԱԱԾ եւ ինչ կարգավիճակով:

Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսին ԱԱԾ-ն Շմայսի բնակարան էր այցելել եւ խուզարկություն իրականացրել: Ինչից հետո Շմայսը հրավիրվել էր ԱԱԾ եւ հարցաքննվել: Զենք ու զինամթերքը կամովին հանձնելու հիմքով նա ազատ էր արձակվել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին