Կարևոր իրադարձություններ

«Մեր իշխանության օրոք երբեք մեկ օրում օրենքի լրջագույն փոփոխություն չի կատարվել»

22 Հոկտեմբեր, 2018 13:21
 «Մեր իշխանության օրոք երբեք մեկ օրում օրենքի լրջագույն փոփոխություն չի կատարվել»

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի  խոսքով՝  ներկա իշխանությունները չեն կարողանում ստույգ որոշում կայացնել՝ ընտրություննե՞ր, թե փոփոխված Ընտրական օրենսգիրք։ Աշոտյանի համոզմամբ, եթե անգամ ԸՕ-ն ընդունվի, ընդունվելու է առանց քաղաքական կոնսենսուսի, ինչն էլ կհակասի ժողովրդավարության դասական կանոններին։

«Կան ժողովրդավարության կանոններ, և ոչ մի թավշյա հեղափոխություն չի կարող փոխել դասական եվրոպական ժողովրդավարության կանոնը՝ ինչքան Արարատ Միրզոյանը գնա Վենետիկ, ինչքան Նիկոլ Փաշինյանը լայվ մտնի, ինչքան մարդ բերեն պատուհանի տակ՝ ինձ հիշատակեն. չի փոխվելու, հետևաբար եթե ուզում ենք ժողովրդավարություն անել, ժողովրդավարություն կառուցել հակաժողովրդավարական կաննոներով ուղղակի աբսուրդ է։

ԸՕ-ի փոփոխությունն ինքնանպատակ չէ, նպատակն այն է, որ լիներ ավելի ժողովրդավար վիճակ, բայց այս ձևո՞վ։ Կներեք, մարդիկ տանը կոմպոտ «զակատ անելու» համար ավելի երկար են պատրաստվում, քան այստեղ 24 ժամում երկրորդ ընթերցմամբ ուզում են ԸՕ անցկացնել։ Լավ, քվեարկեցիք, ևս մի տասնհինգ պատգամավորի համոզեցիք, ճնշեցիք, քվեարկեցին, բա հետո՞»,- նշել է Արմեն Աշոտյանը՝ հավաստիացնելով, որ իրենց իշխանության օրոք երբեք մեկ օրում սահմանադրական օրենքի լրջագույն փոփոխություն չի կատարվել։

 

Լրահոս

Դիտել ավելին