Կարևոր իրադարձություններ

«Միակ ձևը դա որպես պահեստամաս ներմուծելն է կամ Վրաստանում վաճառելը»

22 Հոկտեմբեր, 2018 12:56
«Միակ ձևը դա որպես պահեստամաս ներմուծելն է կամ Վրաստանում վաճառելը»

Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա իրականացնող «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ հանդիպմանն ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հայտնել է խնդրի շուրջ իր տեսակետը.

 

«Խնդիրը կայանում է նրանում, որ օրենքն ընդունվել է և այդ օրենքը մտել է գործողության մեջ: Փաստացի, ունենք գործող օրենք և դա կանգնացնելու մեխանիզմ չկա»

Նրա խոսքով՝ կառավարությունը չի կարող գործող օրենքը կանգնեցնել, իսկ ԱԺ-ին օրենքի մեջ փոփոխություն անելու համար պահանջվելու է 2-3 ամիս ժամանակ:

«Միակ ձևը դա որպես պահեստամաս ներմուծելն է կամ Վրաստանում վաճառելը»,- ասել է պատգամավորը:

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ 150-ից ավելի մեքենաներ արդեն հատել են վրացական սահմանը և դրանք այլևս հնարավոր չէ հետ տանել Վրաստան ու վաճառել:

«Վրաստանի մաքսային անցակետի հերթափոխի պետն ասում էր, որ վերադարձ չկա վրացական կողմ: Տրանզիտ մեքենաներն իրենց երկիր նորից հետ չի մտնելու»,- նշել է ակցիայի մասնակիցը:

 

Լրահոս

Դիտել ավելին