Կարևոր իրադարձություններ

Ի՞նչն է խանգարում՝ հենց վաղը կազմակերպել ընտրություններ. Ուրիխանյան

22 Հոկտեմբեր, 2018 12:36
Ի՞նչն է խանգարում՝ հենց վաղը կազմակերպել ընտրություններ. Ուրիխանյան

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր ԱԺ-ում անդրադառնալով ԸՕ-ի բարեփոխումներին՝  ասել է, որ ընտրությունները եթե մեկ շաբաթից էլ տեղի ունենան, հասարակությունը վերցնելու է մարդկանց կամ քաղաքական ուժերի կենսագրությունը և քվեարկելու է կամ չի քվեարկելու նրանց օգտին.

«Պետք է, որ գործող իշխանությունն ունենա այնպիսի հսկողություն ընտրական պրոցեսի հանդեպ, որ կեղծարարություններ տեղի չունենան։Վստահ եմ, որ գործադիր իշխանությունը կարող է դա անել։ Ի՞նչն է խանգարում՝ հենց վաղը կազմակերպել ընտրություններ։ Ովքեր ժողովրդին են ծառայել, կարժանանան քվեի, ովքեր ոչ, չեն արժանանա։ Ուզում եք խայտառակ ռեյտինգային համակարգը պահպանե՞լ, սրանո՞վ եք ուզում մորթել արդար, թափանցիկ ընտրությունների իրականացման հնարավորությունը»։

 

Լրահոս

Դիտել ավելին