Կարևոր իրադարձություններ

Մի՛ գնացեք հապճեպության. Հայկ Բաբուխանյանը՝ գործող իշխանությանը

22 Հոկտեմբեր, 2018 12:20
Մի՛ գնացեք հապճեպության. Հայկ Բաբուխանյանը՝ գործող իշխանությանը

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ելույթ է ունեցել  նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը.

«Այն, ինչ բերվել է ԱԺ, էականորեն տարբերվում է այն տարբերակից, որը 4 խմբակցությունները ներկայացրել են որպես կոնսենսուսային տարբերակ: Եկեք առանց շտապողականության որոշ ժամանակ անցկացնենք քննարկումները, ընդունենք օրենսգիրքը, բայց կուսակցություններին ժամանակ տանք առնվազն երկու ամիս, որպեսզի կարողանան նախապատրաստվել արտահերթ ընտրություններին: Մի՛ գնացեք հապճեպության, այլ՝ պլանավորված քաղաքական գործընթացով: Անցկացրեք ընտրությունները, ասենք, հունվարի վերջին, բայց կունենանք լեգիտիմ գործընթաց»:

Հիշեցնենք, որ  խորհրդարանը քննարկում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը:

 

Լրահոս

Դիտել ավելին