Կարևոր իրադարձություններ

ՀՀ համայնքներում ընտրություններն ավարտվել են. ընտրատեղամասերում սկսվել է ձայների հաշվարկը

21 Հոկտեմբեր, 2018 20:39
ՀՀ համայնքներում ընտրություններն ավարտվել են. ընտրատեղամասերում սկսվել է ձայների հաշվարկը


ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում ավարտվել են ընտրությունները, ընտրատեղամասերը փակվել են, սկսվել է ձայների հաշվարկը: 

Դրանցից 24-ում ընտրությունները հերթական էին, իսկ 25-ում՝ արտահերթ:

Հիշեցնենք, որ Էջմիածնում քաղաքապետի պաշտոնի համար մրցում էր 12 թեկնածու՝ այդ թվում Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ Դիանա Գասպարյանը։ 

Հրազդանում միմյանց դեմ պայքարում էին ՔՊ Վարչության նախագահ, ազատամարտիկ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, ով ինքնաառաջադրած է, և անկուսակցական Լևոն Ստեփանյանը:

Եվս երեք թեկնածու դուրս էին եկել մրցապայքարից։ 

Արմավիրում առաջադրվել էր 4 թեկնածու՝ անկուսակցական Ժիրայր Աբրահամյանը, Օհան Հարությունյանը և Սևակ Մինասյանը, իսկ ՔՊ-ի թեկնածուն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանն էր։ 

Կապանում առաջադրված թեկնածուները երեքն էին: Նրանց թվում էր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, իսկ մյուս թեկնածուներն էին՝ անկուսակցական Էդգար Հովհաննիսյանը և Գևորգ Փարսյանը: Մեկ թեկնածու ինքնաբացարկ է ներկայացրել:

 

Լրահոս

Դիտել ավելին