Կարևոր իրադարձություններ

«Անկախ դիտորդ» դաշինքը Հրազանում և Վաղարշապատում մի քանի ընտրախախտումներ է հայտնաբերել

21 Հոկտեմբեր, 2018 19:58
«Անկախ դիտորդ» դաշինքը Հրազանում և Վաղարշապատում մի քանի ընտրախախտումներ է հայտնաբերել

«Անկախ դիտորդ» դաշինքը Հրազդան և Վաղարշապատ քաղաքներում դիտարկվող 38 տեղամասային կենտրոններում ժամը 17:00֊ի դրությամբ արձանագրվել է մի քանի խախտումներ, որոնք ներկայացնում ենք ստորև.

- Դիտարկվող տեղամասային կենտրոններից 6-ում եղել են միևնույն թեկնածուի 2 վստահված անձինք

- 1-ում արձանագրվել են քարոզչական նյութեր

- 50%-ում տեխնիկական սարքավորումը դժվարությամբ է կարդացել անձը հաստատող փաստաթուղթը կամ մատնահետքը։ 

- 24-ում արձանագրվել են դեպքերը, երբ ընտրողը տվյալ տեղամասում գրանցված չի եղել, ինչը վկայում է այն մասին, որ ընտրողները տեղեկացված չեն եղել իրենց քվեարկության վայրի մասին։ 

- Ընտրողների ցուցակներին ծանոթանալու և այդ տեղեկատվությունը այլ անձանց փոխանցելու դեպքեր գրանցվել են 4 տեղամասում և կատարվել են՝ Հրազդան քաղաքում Սևակ Միքայելյանի վստահված անձի կողմից, Վաղարշապատ քաղաքում Դիանա Գասպարյանի, Վահե Մովսիսյանի, Սուրեն Մուրադյանի վստահված անձանց կողմից։

- Դիտարկված տեղամասային կենտրոններից 5-ում եղել են քվեախցիկից դուրս քվեարկության դեպքեր, որոնք պատճառաբանվել են քվեախցիկի ետևում լուսավորության պակասով։

- 7-ում եղել են դեպքեր, երբ քվեախցիկում միասին եղել են մեկից ավելի անձինք՝ գերազանցապես տարեցներ

4-ում նկատվել են ընտրողի կողմից քվեաթերթիկի լուսանկարման դեպքեր։
- 18-ում նկատվել են վկայականը տեսանելի չկրող մարդիկ:

Դաշինքը նաև արձանագրել է.

1. ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գտնվող թիվ 14/11 տեղամասում արձանագրվել է քվեարկած քվեաթերթիկը լուսանկարելու մի քանի դեպք, դիտորդի պահանջով նկարները ջնջվել են։

2. Նույն տեղամասում արձանագրվել է, որ ՀՀ չգտնվող մեկ անձի տվյալների դիմաց ստորագրված է եղել, որը հայտնաբերել է վերջինիս եղբայրը, ով եկել էր նույն տեղամաս քվեարկության։

3. 14/12 տեղամասում Դ․ Գասպարյանի վստահված անձը խոչընդոտում է «Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդի՝ քվեարկության ընթացքը տեսանկարահանելու իրավունքի իրացման գործընթացը՝ հրելով դիտորդին՝ հորդորել է չնկարել։ Հատկանշական է հատկապես այն փաստը, որ տվյալ վստահված անձը իր վկայականը չի կրել սահմանված կարգով, այն տեսանելի չի եղել։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին