Կարևոր իրադարձություններ

Ժամը 17:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 35.23 տոկոսը

21 Հոկտեմբեր, 2018 18:59
Ժամը 17:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 35.23 տոկոսը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Հայաստանի 49 համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններին մասնակցության նախնական տվյալները ժամը 17:00-ի դրությամբ:

Այսպիսով, քվեարկելու իրավունք ունեցող 217,708 քաղաքացուց քվեարկությանը, նախնական տվյալներով, մասնակցել է 76.707-ը կամ ընտրելու իրավունք ունեցողների 35.23 տոկոսը:

Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ:

 

Լրահոս

Դիտել ավելին