Կարևոր իրադարձություններ

Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել

21 Հոկտեմբեր, 2018 18:35
Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել

Հրազդանի քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում տոտալ հարձակում է եղել Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանի և նրա ընտանիքի հանդեպ: Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբը ի սկզբանե որդեգրել էր քաղաքակիրթ գործելաոճ, ինչին և հավատարիմ է մնացել ողջ քարոզարշավի ընթացքում:

Սակայն նույնը չենք կարող ասել Հրազդանի քաղաքապետի մյուս թեկնածուի մասին: Մասնավորապես, շահարկվում է, թե իբր ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը Հրազդանում օգտագործում է ինչ-որ լծակներ: Հայտարարում ենք, որ Սասուն Միքայելյանը չունի որևէ լծակ,1999 թ.-ից պայքարում է հանուն արդարության, միշտ եղել է ժողովրդի պայքարի առաջնագծում, մեծ ներդրում ունի թավշյա հեղափոխության հաղթանակի կայացման մեջ և երբեք իրեն թույլ չի տա օրենքի որևէ խախտում: Միաժամանակ պահանջում ենք մերկապարանոց հայտարարություններ չանել և խոսել փաստերով: Հավելենք, որ այսօր՝ հոկտեմբերի 21-ին, քվեարկության օրը մյուս թեկնածուի կողմից մամուլում հնչել են հայտարարություններ, որոնք ՀՀ ընտրական օրենսգրքի ակնհայտ խախտում են՝ պարունակում են հակաքարոզչություն: Փաստի առթիվ ակնկալում ենք ԿԸՀ-ի արձագանքը:

Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբ

 

Լրահոս

Դիտել ավելին