Կարևոր իրադարձություններ

Ընտրախախտումների վերաբերյալ Դատախազության հանձնարարականով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

21 Հոկտեմբեր, 2018 18:16
Ընտրախախտումների վերաբերյալ Դատախազության հանձնարարականով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում  Էջմիածնում և Հրազդանում ընտրախախտումների վերաբերյալ Դատախազության հանձնարարականով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազությունը։ 

«Էջմիածնի թիվ 14/11 տեղամասում ընտրախախտման դեպք է գրանցվել, քվեարկության պահին ընտրողի մոտ եղել է երկու քվեաթերթիկ։ Այդ մասին լրատվամիջոցներին ասել է դիտորդ Արթուր Սաքունցը։ Հրապարակումն Արմավիրի դատախազությունից ուղարկվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին՝ նյութեր նախապատրաստելու»։  

Իսկ  Հրազդանում գրանցված կրկնաքվեարկության դեպքին, ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ Հրազդանի 25/21 ընտրատեղամասում կրկնաքվեարկության ահազանգ է գրանցվել, ինչի վերաբերյալ ևս ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին