Կարևոր իրադարձություններ

Սպասվում են կադրային փոփոխություններ. Հայկ Մարության

21 Հոկտեմբեր, 2018 16:59
Սպասվում են կադրային փոփոխություններ. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր մասնակցել է «Էրեբունի 2800» հուշարձանի բացմանը և շնորհավորել երևանցիներին տոնի կապակցությամբ:

«Երևան 2800. պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հինավուրց, հիանալի քաղաքում ենք ապրում, ինչ մեծ պատմություն ունեցող քաղաքում ենք ապրում մենք»,-ասել է  նա և նշել, որ հասցրել է շրջել քաղաքում և նկատել է ժպտացող դեմքեր, ուրախ մարդիկ, երջանիկ երևանցիներ:

 «Սրանից մեծ երջանկություն, նվեր Երևանին չի կարող լինել»,- հավելել է  նա:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ է երեկ քննարկել նախկին քաղաքապետների հետ, ում ինքն էր հրավիրել, Հայկ Մարությանն պատասխանել է, որ դա փորձի փոխանակում էր: «Շատ հետաքրքիր զրույց ստացվեց, շատ կոնստրուկտիվ, և դա շարունակական բնույթ է կրելու»,-հավելել է նա:

Հարցին՝ սպասվո՞ւմ է, որ նրանք ևս պաշտոն կստանան քաղաքապետարանում, Հայկ Մարությանն նշել է, որ այդպիսի խոսակցություն չի եղել, բայց ամեն ինչ հավանական է:

Նա նշեց նաև, որ կադրային փոփոխություններ սպասվում են:

«Այս շաբաթ դուք կլսեք այդ մասին»,-ասել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին