Կարևոր իրադարձություններ

Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանը հայտնել է, որ «չի ցանկանում խախտել ընտրական օրենսգիրքը»

21 Հոկտեմբեր, 2018 15:54
Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանը հայտնել է, որ «չի ցանկանում խախտել ընտրական օրենսգիրքը»

Այսօր քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում  ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդի եւ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սեւակ Միքայելյանը հայտնել է, որ Սասուն Միքայելյանի որդին լինելը ոչ թե առավելություն է, այլ պատասխանատվություն։

Նա հրաժարվել է որեւէ գնահատական տալ ընտրությունների ընթացքի եւ արձանագրված խախտումների վերաբերյալ եւ հայտարարել է, որ լրագրողների հարցերին կպատասխանի ընտրությունների ավարտից հետո, քանի որ «չի ցանկանում խախտել ընտրական օրենսգիրքը»։

Սեւակ Միքայելյանը քվեարկության էր եկել մոր հետ։

Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետ դառնալու համար պայքարում են անկուսակցական, «Մայ քորնր» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն, 24-ամյա Լեւոն Ստեփանյանը եւ «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակից, ՔՊ անդամ 25-ամյա Սեւակ Միքայելյանը: Վերջինս ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանի որդին է: Նշենք, որ ընտրությոների սկզբնական փուլում Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել էին հինգ թեկնածուներ, որոնցից մեկի գրանցումը մերժել էին, մեկը հետ էր վերցրել փաստաթղթերը, մյուսն էլ գրանցումից հետո ինքնաբացարկ էր հայտնել։

 

Լրահոս

Դիտել ավելին