Կարևոր իրադարձություններ

Էջմիածնում և Հրազդանում ընտրախախտումներ են եղել. «Անկախ դիտորդ»

21 Հոկտեմբեր, 2018 14:13
Էջմիածնում և Հրազդանում ընտրախախտումներ են եղել. «Անկախ դիտորդ»

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք ՏԻՄ ընտրությունների դիտորդական դիտարկումների մասին. «Անկախ դիտորդ դաշինքի դիտորդները դիտարկում են իրականացնում Վաղարշապատ և Հրազդան քաղաքներում։
     Ժամը 13:00-ի դրությամբ Հրազդան քաղաքում արձանագրված հիմնական խախտումներն են․
     - որոշ տեղամասային կենտրոններում միաժամանակ ներկա են համայնքի ղեկավարի թեկնածու Սևակ Միքայելյանի երկու վստահված անձ
     - տեղամասային կենտրոնի շրջակայքում արձանագրվել են կուտակումներ, այդ թվում թաղային հեղինակությունների ներկայություն
     Վաղարշապատում արձանագրված հիմնական խախտումներ են
     - որոշ տեղամասերում արձանագրվել է ընտրողների տեղափոխության դեպքեր
     - որոշ տեղամասերում փորձել են խոչընդոտել դիտորդների ազատ տեղաշարժը
     - մեկ տեղամասում արդեն նախապես ստորագրել են ամփոփիչ արձանագրությունները
     - տեղամասերի մոտակայքում նկատվել են քարոզչական պաստառներ՝ փակցված չսահմանված վայրերում և մեքենաների վրա

 

Լրահոս

Դիտել ավելին