Կարևոր իրադարձություններ

Ընտրություններին ամենաակտիվը մասնակցում են Կապանում

21 Հոկտեմբեր, 2018 12:47
Ընտրություններին ամենաակտիվը մասնակցում են Կապանում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հրապարակել է ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցության ցուցանիշները: Ընդ որում՝ չորս համայնքներում ղեկավար են ընտրում:

Մասնավորապես, 11-ի դրությամբ Էջմիածնի 45278 ընտրողից ընտրություններին մասնակցել է 2784-ը, կամ ընտրողների 6.15 տոկոսը: Արմավիրում 28699 ընտրողից մասնակցել է 1849 ընտրող, կամ 6.44 տոկոսը: Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում 44154 ընտրողից մասնակցել է 3240-ը կամ 7.34 տոկոսը: Իսկ Կապան քաղաքում էլ 34969 ընտրողից էլ մասնակցել է 5400 ընտրող, կամ 15.44 տոկոսը:

 

Լրահոս

Դիտել ավելին