Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    486

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Ազատամուտի գյուղապետը պնդում է, որ Դավիթ Սանասարյանն իրեն հրաժարական տալու պահանջ է ներկայացրել

20 Հոկտեմբեր, 2018 23:55
Ազատամուտի գյուղապետը պնդում է, որ Դավիթ Սանասարյանն իրեն հրաժարական տալու պահանջ է ներկայացրել

Այսօր՝ հոկտեմբերի 20-ի երեկոյան, Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղ է ժամանել պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Ազատամուտում կայացած հանրահավաքը Ֆեյսբուքում ուղիղ եթերով տարածվում էր:

Հանրահավաքում Սանասարյանը հայտարարել  է, որ ինքը Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանին հրաժարական տալու պահանջ չի ներկայացնի: Նա ազատամուտցի ծնողներին հորդորել է, որ նրանց երեխաները դասադուլ չանեն, բնականոն կրթություն ստանան:

Ինչպես հայտնում է Aravot.am-ը, այսօր`ժամը 21.13-ին իրենց է  զանգահարել Ժորա Մարտիրոսյանը եւ խնդրել, որ գրեն, որ Դավիթ Սանասարյանը եւ նրա հետ եկած՝ իր ղեկավարած ծառայության 3 աշխատողները իրեն ճնշել են, համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարվելու պահանջ են ներկայացրել, սպառնացել ազատազրկմամբ :  Մարտիրոսյանը Aravot.am-ին ասել է.

 «Ես Կիրովական էի, եկա, սպասել էին, ինձ տարան իմ կաբինետը, ժողովուրդը լիքն՝ այնտեղ, սկսեցին զրուցել: Սանասարյանն ասաց` իրավիճակը շատ է սրված, լարված, բա ո՞նց անենք, որ իրավիճակը լավանա, ասի` ես հրաժարական չեմ տալու, բա`որ չես տալիս, թերություններ կունենաս, քեզ կնեղացնեն, երկուշաբթի օրը ուղարկում եմ այդտեղ, որ գան ստուգեն, ասացի`ուղարկեցեք, թող գան, ստուգեն: Դրանից հետո ինքը հեռացավ, էն 3 հոգին ասացին`էլ Սանասարյանին չես տեսնելու, քանի բանը բանին չի տվել-անցել, այդ գործը կատարի, հրաժարական տուր: Այդ աշխատողներից մեկի ազգանունը Վանյան է, մյուսներինը`չգիտեմ: Ասացին` քանի շուտ է՝ այդ բանն արա, թե չէ գործ տենք սարքիլ, քո թոռն էլ է նստելու, քո տղեն` էլ, դու՝ էլ: Ասացի`դե կանդալները բերեք- դրեք, ես հրաժարվում եմ, ուրեմն `բեսպրիդե՞լ է, թե՞ բռնապետություն: Վանյանը վերջում ասաց, եթե չես համաձայնվում, երկուշաբթի օրը 10 հոգով գալիս են, ստուգեն: Ինչո՞ւ ես տհենց բաներ ասում, գալիս ես`արի ստուգի, ասում էր` քանի շուտ է. հրաժարվի, Դավիթ Սանասարյանին էլ չես տենալու, հազիվ եկել է այստեղ: Վանյանն ասում էր `քեզ 2-8 տարի է հասնում: Ես հրաժարական չեմ տալու մինչեւ իմ ընտրությունները, ընտրություններին էլ իմ թեկնածությունը դնելու եմ»: Ժ. Մարտիրոսյանը, խնդրելով գրել իր նկատմամբ ճնշումների մասին, ասել է. «Դուք գրեցեք, տվեցեք: Գրի, ինչ-որ ասում եմ, հիմնավոր եմ ասում: Խի՞ գալիս են մարդկանց ստիպում, չեմ տալիս, ի՞նչ եք ուզում. ես հրաժարական չեմ տալիս»:

Գործուղումների գումարների յուրացման վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասով իր նկատմամբ  քրեական գործ հարուցվելու վերաբերյալ Ժ. Մարտիրոսյանն ասել է, որ իրավապահները Ազատամուտի համայնքապետարանի քարտուղարից վերցրել են գործուղումների մասին որոշումները, սակայն համայնքապետարանի ֆինանսիստից, որի մոտ գտնվում են այդ գործով փաստաթղթերը, փաստաթղթերը  չեն վերցրել: Նա ասել, որ ինքը դրանք պատճենահանել է, առաջիկա երեքշաբթի օրը դրանք կներկայացնի քննիչին: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին