Կարևոր իրադարձություններ

Վալերիյ Օսիպյանը հանդիպել է Երևան-Սևան ճանապարհը փակած քաղաքացիների հետ

20 Հոկտեմբեր, 2018 22:52
Վալերիյ Օսիպյանը հանդիպել է Երևան-Սևան ճանապարհը փակած քաղաքացիների հետ

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր հանդիպել է Երևան-Սևան ճանապարհին բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիների ու ոստիկանների հետ: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Վալերիյ Օսիպյանը լսել է քաղաքացիների բարձրացրած խնդիրները, որոնք կապված էին օրեր առաջ ոստիկանության 3 ծառայողի ձերբակալման հետ:

Նա նշեց, որ զրուցել է հատուկ քննչական ծառայության ղեկավարի հետ ու եղել է քննարկում:

ՀՀ ոստիկանապետը հանգամանալից ներկայացրեց ստեղծված իրավիճակն ու վստահեցրեց, որ հարուցված քրեական գործը կքննվի անաչառ, և ամեն ինչ կլինի օրենքի սահմաններում:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները:

Ոստիկանների ձերբակալման պատճառով նրանց հարազատներն այսօր փակել էին Երևան-Սևան ճանապարհը:

 

Լրահոս

Դիտել ավելին