Կարևոր իրադարձություններ

«ԱԺ-ում հայտնված ցանկացած գործարար իշխանությունը սեփական շահերին ծառայեցնելու պոտենցիալ վտանգ է»

20 Հոկտեմբեր, 2018 22:37
Հեղինակ՝ Հրանուշ Խառատյան
«ԱԺ-ում հայտնված ցանկացած գործարար իշխանությունը սեփական շահերին ծառայեցնելու պոտենցիալ վտանգ է»

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարցին, թե արդյոք էլի գործարարներ են լինելու ցուցակում, Գագիկ Ծառուկյանը հիշեցրել է վարչապետի հայտարարությունը, որ Հայաստանում այլևս օլիգարխներ չկան, կան սեփականատերեր․ «Նրանք, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու ընտրություններին, կարող են մասնակցել»:

Գագիկ Ծառուկյանին հարկավոր է գլխի գցել, որ գործարարներն օլգարխներ չեն ծնվում, նրանք օլիգարխ դառնում են իշխանությունում հայտնվելուց հետո; Ցուցակներում հայտնվելու գործարարների ցանկությունը բավական չէ, կուսակցություններն են կողմնորոշվում՝ պատրաստվում են օլիգարխի՞յա ունենալ, թե՞ ուզում են քաղաքացիների շահերին ծառայել: ԱԺ-ում հայտնված ցանկացած գործարար իշխանությունը սեփական շահերին ծառայեցնելու պոտենցիալ վտանգ է»:

 

Լրահոս

Դիտել ավելին