Կարևոր իրադարձություններ

Վիլնյուսի կենտրոնական կամուրջները լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

20 Հոկտեմբեր, 2018 21:43
Վիլնյուսի կենտրոնական կամուրջները լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր թվիթերյան էջում տեղեկացնում է, որ Վիլնյուսում Երևանի 2800-ամյակը կնշվի բացառիկ ձևով։

«Վիլնյուսը նշում է Երևանի 2800-ամյակը բացառիկ ձևով, լուսավորելով իր երեք կենտրոնական կամուրջները` Հայաստանի եռագույնով: Սա զարմանալի է և գեղեցիկ: Ես խորապես երախտապարտ եմ քաղաքապետ Ռեմ Սիմասիուսին, Վիլնյուսի քաղաքապետարանին և լիտվացիներին»:

Ահա այսպիսի գրառմամբ տեսանյութ է հրապարկել Վիլնյուս քաղաքի պաշտոնական էջը.

«Շնորհավորում ենք հայ ժողովրդին։ Երևանը տոնում է իր 2800-ամյակը։ Վիլնիուսի կամուրջները հատուկ կլուսավորվեն ի պատիվ մեր ընկերների»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին