Կարևոր իրադարձություններ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է բոլոր դեպքերում հետաձգվեն

20 Հոկտեմբեր, 2018 19:15
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է բոլոր դեպքերում հետաձգվեն

Վենետիկի հանձնաժողովը ճիշտ է ասել, որ չի կարելի նման արմատական փոփոխություններով, Ընտրական օրենսգիրքը դեռ չընդունած շտապել ընտրությունների,- նման հայտարարուն է արել ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը: Հաղորդում է Shantnews.am-ը:

Ըստ Բագրատյանի՝ իշխանությունները փորձում են օգտվել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ էյֆորիայի բնույթ ունեցող վարկանիշից և գնալ ընտրությունների՝ շատ տոկոս հավաքելու նպատակով:

«Առաջարկում եմ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները հետաձգվեն բոլոր դեպքերում, առավել ևս, որ հիմա վտանգ չկա, որ օգտվելով դրանից՝ իշխանափոխություն կլինի: Փաշինյանի կառավարությունն էլ պետք է ցույց տա, որ կարող է աշխատել:

Նույնիսկ այս պարագայում այս ընտրություններն անհրաժեշտ է անվանել անցումային և մեկ-երկու տարի հետո նորից կազմակերպել ընտրություններ, քանի որ հասարակությունն արդեն հանգստացած կլինի հեղափոխական էյֆորիայից և ավելի կոնկրետ դատողություններ կանի ու կոնկրետ տեսակետ կունենա այս կամ այն քաղաքական ուժի մասին»,- ասել է Հրանտ Բագրատյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին