Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀԿ-ն բոլորովին այլ տրամաբանության մեջ է․ բոլոր ներքին բաժանարար գծերն առավել ընդգծված են

20 Հոկտեմբեր, 2018 18:38
Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀԿ-ն  բոլորովին այլ տրամաբանության մեջ է․ բոլոր ներքին բաժանարար գծերն առավել ընդգծված են

 Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, նախօրեին հայտարարել է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում մասնակցելու առումով կուսակցությունում քննարկումներ են ընթանում։ Ըստ էության չբացառելով, որ ՀՀԿ-ն կմասնակցի առաջիկա ընտրություններին։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը Shabat.am-ի հետ զրույցում խոսելով ՀՀԿ-ի շանսերից, ասաց, որ եթե լինեն այնպիսի ընտրություններ, ինչպիսին Երևանի ավագանու ընտրություններն էին, այսինքն՝ ընտրության կազմակերպման ձևն ու ընտրախախտումների կանխման ձևը, ապա ՀՀԿ-ի ՝ խորհրդարանում հայտնվելու շանսերը շատ քիչ են։ 

«Իհարկե, առանձնապես շատ մեծ տարբերություն չկա նաև մասնակից այլ ուժերի առումով, բացառությամբ մեկ-երկու ուժի, բայց կարծում եմ ՀՀԿ-ի շանսերը քիչ են, հասկանալի պատճառներով , բայց , երբ խոսում ենք մասնակցության և շանսերի մասին շատ կարևոր է, որ նկատի ունենանք, թե ինչ է հիմա իրենից ներկայացնում ՀՀԿ-ն։ Ակնհայտն է՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո այդ կուսակցությունը բոլորովին այլ տրամաբանության մեջ է։ Բոլոր ներքին բաժանարար գծերը, որոնք կային, առավել ընդգծված են և այդ ներքին խմբերին միավորող իշխանական շրջանական այլևս չկա և նրանք մնալով միևնույն անվանման ներքո ավելի տարամետ գործողություններ և պլանններ են դիտարկում և այս հանգամանքն էլ ՀՀԿ-ի համար նվազեցնում է որևէ շանս՝ քաղաքական հեռանկարի առումով»,- ասաց նա։

Հարցին, թե ինչպիսի՞ քայլերի շնորհիվ կարող է ՀՀԿ-ն հայտնվել ԱԺ-ում, Բադալյանը պատասխանեց․

«ՀՀԿ-ն խորհրդարանում հայտնվելու երկու տարբերակ ունի,  եթե նրանց համար ընտրությունները կեղծեն նոր իշխանությունները, կամ՝ եթե նոր իշխանությունը նրանց տա, ինչպես 2017թ․-ին ունեին, առանձին օդիոզ դեմքերի ֆինանսական հնարավորությունների միջոցով ձայներ հավաքելու հնարավորությունը։ Այս ժամանակահատվածում խորհրդարանում հայտնվելու այլ տարբերակ ես չեմ տեսնում»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին