Կարևոր իրադարձություններ

Ընկերուհուն կորցրած և ինքնասպանության փորձ արած հայ տղան գտնվում է ծանր վիճակում

20 Հոկտեմբեր, 2018 18:22
Ընկերուհուն կորցրած և ինքնասպանության փորձ արած հայ տղան գտնվում է ծանր վիճակում

РИА Новости-ն գրում է՝ Կերչի 20-ամյա բնակիչ Արմեն Բադալյանն, ով իր սիրելիի մահից հետո փորձել է ինքնասպանություն գործել, գտնվում է ծանր վիճակում:

Հայտնի է, որ տղան գտնվում է Կրասնոդարի հիվանդանոցում, տեղեկությունը հաստատել է Կերչի քաղաքապետ Սերգեյ Բորոզդինը:

Նշվում է, որ տղան ուղղաթիռով հասցվել է Կրասնոդարի հիվանդանոց՝ ծայրահեղ ծանր վիճակում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երիտասարդի ընկերուհին՝ Վիկտորյան, լրջորեն տուժել էր Կերչի պոլիտեխնիկական քոլեջում օրերս իրականացված հրաձգության ու պայթյունների հետևանքով: Աղջիկը մահացել է օդանավում՝ Մոսկվա տեղափոխվելիս:
 
Իմանալով սիրելիի մահվան մասին՝ երիտասարդը նետվել է 4-րդ հարկի պատուհանից, սակայն հրաշքով ողջ է մնացել:

 

Լրահոս

Դիտել ավելին