Կարևոր իրադարձություններ

Դեր Զորում միջազգային կոալիցիայի իրականացրած ավիահարվածի հետևանքով ավելի քան 60 խաղաղ բնակիչ է զոհվել

20 Հոկտեմբեր, 2018 18:09
Դեր Զորում միջազգային կոալիցիայի իրականացրած ավիահարվածի հետևանքով ավելի քան 60 խաղաղ բնակիչ է զոհվել

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով սիրիական պետական լրատվամիջոցը՝ Սիրիական Դեր Զոր նահանգի երկու գյուղի ուղղությամբ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի իրականացրած ավիահարվածների հետևանքով ավելի քան 60 մարդ է զոհվել:

Ռմբակոծության են ենթարկվել Աս-Սուսա և Ալ-Բուբադրան գյուղերը, ինչի հետևանքով 62 խաղաղ բնակիչ է զոհվել, տասնյակները վիրավորվել են:

Գործակալությունը մանրամասնել է, որ ավիահարվածներ են տեղի ունեցել վերջին երկու օրվա ընթացքում: Աս-Սուսա բնակավայրում 15 մարդ է զոհվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ, ևս 37 մարդ ավիահարվածների զոհ է դարձել Ուսման իբն Աֆան մզկիթի ուղղությամբ հասցված հարվածի հետևանքով: Ալ-Բուբադրան գյուղում ավիահարվածը տեղի է ունեցել Ամար իբն Յասիր մզկիթի հարևանությամբ, այստեղ 10 մարդ է զոհվել:

Սիրիական աղբյուրի հաղորդմամբ՝ զոհերի թիվը կարող է աճել մեծ թվով վիրավորների առկայության պարագայում: Բացի այդ, բազմաթիվ մարդիկ դեռևս տների փլատակների տակ են գտնվում:

 

Լրահոս

Դիտել ավելին