Կարևոր իրադարձություններ

Ռուբեն Գևորգյանը չի լինելու ԲՀԿ նախընտրական ցուցակում. Ծառուկյան

20 Հոկտեմբեր, 2018 16:40
Ռուբեն Գևորգյանը չի լինելու ԲՀԿ նախընտրական ցուցակում. Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Ռուբեն Գևորգյանը, նույն ինքը` «Ծաղիկ Ռուբոն», պատգամավոր չի դառնալու և չի լինելու ԲՀԿ կուսակցության նախընտրական ցուցակում: ԲՀԿ առաջնորդը նաև ասել է` իրենց ցուցակում մեծ փոփոխություններ են լինելու.« Բոլորն էլ արդարացրել են իրենց, բայց նույն տեղում չեն մնալու, մենք ոչ մի թիմակցի չենք անտեսելու, այլ համապատասխան այլ աշխատանքի են անցնելու»: 

Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք էլի գործարարներ են լինելու ցուցակում, հիշեցրել է վարչապետի հայտարարությունն այն մասին, որ մեր երկրում այլևս օլիգարխներ չկան, կան սեփականատերեր, այսինքն` բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու ընտրություններին, կարող են մասնակցել:

Ծառուկյանը Ռուբեն Գևորգյանի մասին ավելացրեց նաև.« Այս մարդը այսօր նվիրյալ է ազատամարտիկ, իր գործով արդեն ապացուցել է, որ ինքն ապրում է դրանով»:

 

Լրահոս

Դիտել ավելին