Կարևոր իրադարձություններ

«Հանրապետական» կուսակցությունը Ազգային ժողով անցնելու շանսեր ունի

19 Հոկտեմբեր, 2018 21:12
«Հանրապետական» կուսակցությունը Ազգային ժողով անցնելու շանսեր ունի

 «Կուսակցությունը առաջին անգամ է որպես ընդդիմություն մասնակցելու ընտրություններին, և սա նոր իրավիճակ է, որտեղ այլ են ասելիքներն ու անելիքները։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, արձանագրելով, որ թեև կուսակցությունում վերջնական որոշում չի կայացվել ընտրություններին մասնակցելու մասով, բայց իր տպավորությամբ ընտրություններին մասնակցելու կողմանակիցներն ավելի շատ են։

Քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը Shabat.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մյուս կուսակցություններն  այդքան էլ ակտիվ չեն դրսևորում իրենց այս ընթացքում, ինչպես նաև հաշվի առնելով, որ եթե նոր Ընտրական օրենսգիրքն ընդունվի, ապա բոնուսային համակարգ է տալիս անգամ խորհրդարան մտնելու նշաձողը չհաղթահարած, բայց որոշակի տոկոս հավաքած ուժերին, ապա այդ երկու հանգամանքները հաշվի առնելով տեսականորեն չի բացառվում, որ ՀՀԿ-ից ներկայացվածություն կլինի խորհրդարանում։

Թե ո՞վ է գլխավորելու Հանրապետական կուսակցության ցուցակն առայժմ պարզ չէ, բայց այն, որ տվյալ անձնավորությունը պետք է լինի սկզբունքային և խնդիրներից չփախչող,  երկրորդ կարծիք լինել չի կարող։ Եթե վերլուծության ենթարկենք Հանրապետականների գործունեությունը վերջին շրջանում, ապա պետք է հստակ արձանագրել, որ մյուսների կողքին, սկզբունքային գործիչներից մեկը  ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն է, ով ակնհայտորեն պաշտպանում է կուսակցության շահը, մինչ այս պահը դեմ չի գնացել իր սկզբունքներին, և որ ամենակարևորն է՝ ոչ թե փորձել է իրեն փրկել խորտակվող նավից, այլ հակառակը՝ ամեն կերպ փորձել է փրկել թե՛ այդ նավը, թե՛ իր կուսակիցներին, ովքեր իրենց շահից ելնելով անցան Նիկոլ Փաշինյանի կողքը։ 

Միայն մի պարագայում Հանրապետական կուսակցությունը կկարողանա որոշակի տոկոս ձայներ հավաքել, եթե չվարկաբեկված, աղմահարույց պատմությունների մեջ չհայտնված, սկզբունքային գործիչը գլխավորի նախընտրական ցուցակը։

Պետք է արձանագրել, որ վերջին օրերին ՀՀԿ-ից հեռացնողները,  ոչ թե կուսակցության գաղափարակիցներն են,  այլ այն անձիք, ովքեր որոշակի շահ են ունեցել Հանրապետականից։ Իսկ իսկապես գաղափարակից, սկզբունքային քաղաքական գործիչները փորձում են չթուլացնել կուսակցության հիմքը։ 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին