Կարևոր իրադարձություններ

Կամո Արեյանը ազատվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնից

19 Հոկտեմբեր, 2018 18:11
Կամո Արեյանը ազատվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնից

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Տարոն Գեւորգյանը, Հայկական ժամանակ-ի հարցմանն ի պատասխան հաստատելով լուրը, հավելեց, որ առաջին տեղակալի վերաբերյալ տեղեկատվությունը հեռացվել է քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

Մեր ճշտող հարցին, թե դա նշանակում է արդյո՞ք, որ Արեյանը կարող է շարունակել իր աշխատանքը քաղաքապետի տեղակալի, բայց ոչ առաջին տեղակալի կարգավիճակում, Տարոն Գեւորգյանը պատասխանեց, որ ավելին ասել չի կարող:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, համենայնդեպս, մինչեւ այսօր, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը նպատակ է ունեցել Կամո Արեյանին նշանակել խորհրդականի պաշտոնում: Երեւանի քաղաքապետի մյուս տեղակալները այսօրվա դրությամբ շարունակում են պաշտոնավարել: 

Քաղաքապետի տեղակալի պաշտոնում Արեյանն աշխատում է 2003 թվականից, 2013-ից առաջին տեղակալն է:

 

Լրահոս

Դիտել ավելին